Թուրք ընդդիմադիրները Էրդողանին վերագրում են միանգամից երկու հանցանք
Թուրքիաբնակ հայերին հարկ եղած դեպքում արտաքսելու մասին Էրդողանի սպառնագին հայտարարությունը շարունակում է մնալ թուրք ընդդիմադիրների քննադատական գրոհների թիրախում: Ըստ «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի` Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությունը խստագույնս դատապարտել է թուրքական մեջլիսի ամենամեծ ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն:
Նրա համոզմամբ` Թուրքիայում ապօրինի բնակվող հայերի մասին նման կերպ արտահայտվելը միանշանակ սխալ է ու վարչապետի համար անվայել:
«Եթե ապօրինի ներգաղթյալն աշխատում է, և աչք է փակվում այդ իրողության վրա, ապա դա մի հանցանք է: Բայց եթե անօրինական աշխատողն աշխատում է և դա որպես սպառնալիք է օգտագործվում, դա էլ մեկ այլ հանցանք է»,- նշել է ընդդիմադիր մեջլիսականը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան