Էրդողանը` հայությանը. Դուք դրա համար թանկ կվճարեք
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ - AKP) կուսակցության նահանգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ ընդլայնված նիստում հանդես է եկել մի շարք ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրների արծարծմամբ:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթը հայտնում է, որ Էրդողանը մասնավորապես անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազզային ճանաչման գործընթացին: Այդ ուղղությամբ ջանքեր գործադրող հայությանը, Թուրքիայի վարչապետը նախազգուշացրել է. «Դուք դրա համար թանկ եք վճարելու»:
Նա դարձյալ դժգոհություն է հայտնել այլ երկրների խորհրդարանների օրակարգում ցեղասպանության բանաձևերի ներառման կապակցությամբ` ասելով. «Հայաստանին և երրորդ երկրներին կառուցողական դիրքորոշման անցնելու կոչ եմ անում: Գործընթացը բարդացնող ամեն տեսակ նախաձեռնության հետևանքի գինը շատ թանկ է լինելու: Ընդ որում դա վճարելու են ոչ թե Թուրքիան ու թուրք ժողովուրդը, այլ հետին միտք ունեցող նախաձեռնության հեղինակներին ու նրանց աջակիցերը»,- հայտարարել է թուրքական կառավարության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան