ԱՄՀ. Ասիայի երկրները կաճեն 2 անգամ ավելի արագ, քան համաշխարհային տնտեսությունը
Համաձայն ԱՄՀ (Արժույթի մԻջազգային Հիմնադրամ) պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Լիպսկին, ասիական երկրների զարգացող տնտեսությունները աճելու են երկու անգամ ավելի արագ, քան համաշխարհային տնտեսությունը: Այս մասին տեղեկանում ենք vedomosti.ru-ից:
Լիպսկիի խոսքերով, աճի լոկոմոտիվներ կդառնան Չինաստանը և Հնդկաստանը:
Նրա կարծիքով, «աշխարհում ամենադինամիկ զարգացող տարածաշրջանի» տնտեսությունն այս տարի կաճի 8,5%-ով: Միևնույն ժամանակ համաշխարհային ՀՆԱ-ն 2010թ.-ին աճելու է 4%-ով, իսկ 2011թ.-ին` 4,5%-ով:
«Ասիան մի կողմից շահում է համաշխարհային տնտեսության վերականգնումից, իսկ մյուս կողմից` օգնում է նրա վերականգնմանը: Այժմ գլխավոր խնդիրն է հավաստիանալ, որ բոլոր ասիական պետություններն այս աճից օգուտ են քաղում, ինչպես նաև, որ դրանից կհարստանան առավելագույն թվով մարդիկ»,-հայտարարել է ԱՄՀ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Լիպսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա