Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնը
Այսօր, ժամը 17.00-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի է ունենալու Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնի բացման արարողությունը, որին հետևելու է օսկարակիր «Դքսուհի» ֆիլմի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:
Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնի ընթացքում, որը շարունակվելու է մինչև մարտի 26-ը, ցուցադրվելու են բազմաթիվ մրցանակների արժանացած բրիտանական արտադրության 6 ֆիլմ: Նախատեսված են բաց ցուցադրություններ, որոնցից մեկին` «Արյունոտ կիրակի»-ին, կհաջորդի քննարկում ֆիլմի համապրոդյուսեր Դան Մալանի հետ։
Փառատոնի օրերին «Արձագանքներ. ֆիլմեր Հյուսիսային Իռլանդիայից» ծրագրի շրջանակում կազմակերպվելու են ցուցադրություններ և քննարկումներ նաև Վանաձորում (մարտի 24-25):
Ֆիլմերի ցուցադրությունները լինելու է ժամը 18.00-ին անգլերենով, իսկ 20.00-ին` ռուսերեն կամ հայերեն ենթագրերով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները