Ուղիղ եթերով Ցեղասպանության մասին խոսելու համար թուրք դերասանուհուն սպառնացել են սպանել
Վերջերս «Haberturk» հեռուստաալիքով թողարկված «Պատմության կուլիսներում» հաղորդման ժամանակ թուրք դերասանուհի Փելին Բաթուն, խոսելով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածի մասին, ուղիղ եթերում հչեցրել է ցեղասպանություն բառը: Դա զայրացրել էր հաղորդման համահեղինակներ Մուրաթ Բարդաքչին և Էրհան Աֆյոնջուին:
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի տեղեկացմամբ` նման կերպ արտահայտվելու պատճառով թուրք դերասանուհին վտանգավոր պատմությունների մեջ է ընկել: Բաթուն հայտնել է, որ ցեղասպանություն բառն օգտագործելու համար ինքը ստացել է մահվան բազմաթիվ սպառնալիքներ:
Նշենք, որ Փելին Բաթուն մայրական կողմից ունի ալբանական ծագում: Պաշտոնաթող դիվանագետ և Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Ինալ Բաթուի դուստրն է: