Քաղաքական 15:34 22/03/2010

Վարդան Օսկանյանը պահանջում է, բայց չի հիմնավորում

Հեղինակ` Արմեն Մինասյան

Օրերս Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը միանգամից երկու լրատվամիջոցի հարցազրույց էր տվել, որտեղ սուր քննադատության էր ենթարկել օրվա իշխանություններին` կապված թե արտաքին, թե ներքին խնդիրների հետ:

Ընդհանրապես, երբ նախկին պաշտոնյան օրվա հրատապ թեմաների շուրջ հրապարակային դիտարկումներ է ներկայացնում, կարելի է նման վարքագծի երկու մոտիվացիա մատնանշել.

ա/ նա հանդես է գալիս որպես փորձագետ և փորձում է իրավիճակին տրված իր գնահատականներով օգնել օրվա որոշում կայացնողներին ճիշտ դիագնոզ և լուծումներ գտնել

բ/ նա քաղաքական գործունեության (վերադարձի) հայտ է ներկայացնում` միաժամանակ դիրքավորվելով որպես ներկայացված խնդիրների լավագույն իմացող և պոտենցիալ լուծող:

Ասվածը հատկապես վերաբերում է պաշտոնաթող արտգործնախարարներին, ովքեր, որպես կանոն, փորձառու գործիչներ են լինում. թրծվում են ներքաղաքական ամենատարբեր պրոցեսներում` թե ներսում և թե դրսում բազմաթիվ շփումներ են ունենում և օրինաչափորեն տիրապետում են երկրի առջև ծառացած խնդիրների ողջ ներկապնակին, և ենթադրվում է, որ տեսլականներ ունեն դրանցից յուրաքանչյուրի հաղթահարման համար:

Այժմ` այս բանաձևը պրոյեկտենք Վարդան Օսկանյանի վրա` օգտվելով վերջին հրապարակային ելույթներում նրա հնչեցրած մտքերից: Միանգամից նկատենք, որ թե «Կապիտալ» օրաթերթին, թե «Ա1+» հեռուստաընկերությանը տված հարցազրույցներում, պարոն Օսկանյանն այդպես էլ չի ֆիքսում` ի՞նչ կարգավիճակով է ներկայացնում իր դիտարկումները` որպես քաղաքական գործի՞չ, թե փորձագետ: Սա շատ կարևոր է: Որովհետև երբ հանդես ես գալիս քաղաքական գործչի դերում, ներկայացված տեսակետների թերի, ոչ լիարժեք լինելու փաստը հասկանալի է (թեև` ոչ ողջունելի), բայց փորձագետի պարագայում դա պարզապես անթույլատրելի է: Իսկ այն, որ պարոն Օսկանյանի տեսակետները թերի են, տեղ-տեղ չհիմնավորված, իսկ երբեմն էլ նաև` մտացածին, դա ակնհայտ է:

Իր մտավախությունների արտահայտման համար նախկին արտգործնախարարն օգտագործում է «Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջադարձային իրավիճակը»: Նրա մեկնաբանմամբ, այսօր հակամարտության շուրջ ստեղծվել է միանգամայն նոր` ռիսկային իրավիճակ, որի հիմքում երեք կոմպոնենտ է մատնանշում` հայ-թուրքական հաշտեցման գործընթաց, բանակցությունների որակ, Հայաստանի ներքին կյանք: Իսկ նոր իրավիճակ ասելով` պարոն Օսկանյանը նկատի ունի այն հանգամանքը, թե միջոնրդների ներկայացրած առաջարկին Ադրբեջանն, իբր, համաձայնություն է տվել, իսկ Հայաստանը` ոչ:

«Եթե մի փաստաթղթի վերաբերյալ Ադրբեջանը արդեն «այո» է ասել, դրանից հետո բոլորի ակնկալիքները Հայաստանից են և նրանց հայտարարությունները վերածվում են ճնշման: Այսօր մենք ծանր վիճակում ենք», - հայտարարում է Վարդան Օսկանյանը` նշելով, որ ինքը տեղեկություն քաղում է ներգրավված կողմերի հայտարարություններից: Հարց` պարոն Օսկանյան, ե՞րբ և որտե՞ղ եք տեսել, որ Ադրբեջանը «այո» ասի որևէ փաստաթղթի, կոնկրետ, այսպես կոչված, «նորացված մադրիդյան փաստաթղթին»:

Այդ երկրի արտգործնախարարն ընդամենը հայտարարել է` «որոշ բացառություններով փաստաթուղթն ընդունելի լինելու» մասին: Իսկ Հայաստանի արտգործնախարարը պարզաբանել է, որ Էլմար Մամեդյարովի ակնարկած «բացառությունները» հենց այն հարցերն են, որոնց շուրջ էլ, ըստ էության, արդեն 16 տարի ընթանում են բանակցությունները: Այս նրբերանգը չտեսնել կամ չտեսնելու տալ, կարծում ենք կարելի է, բայց ոչ այն մարդու կողմից, ով առնվազն 10-12 տարի անմիջական մասնակցություն է ցուցաբերում խնդրո առարկա բանակցություններին, և փայլուն պատկերացնում է, թե ինչ կարելի է հասկանալ Ադրբեջանի «բացառությունների», «վերապահումների» տակ:
Գանք Վարդան Օսկանյանի մատնանշած այն գործոններին, որոնք ազդել են հակամարտության շուրջ իրավիճակի փոփոխությանը: Առաջինը նշվում է հայ-թուրքական ընթացիկ հաշտեցման գործընթացը: «Այս գործընթացում արդեն որպես «շահառու» ներգրավվել է Թուրքիան»,- նշում է նախկին արտգործնախարարն ու հավելում. «Եվ խնդրի կարգավորումը այս նոր եռանկյունու համատեքստում են ընկալում նաև միջնորդները»:
Նկատենք, որ պարոն Օսկանյանն իրականությունը մի փոքր շուռ տված է ներկայացնում: Բանն այն է, որ Թուրքիան, որպես «շահառու», ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավվել է 1993 թվականին` հետո Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը շրջափակելու Ադրբեջանի նախաձեռնությանը միանալով: Եվ հենց այդ պատճառով էլ հայկական կողմը թե Օսկանյանի նախարար եղած ժամանակ, թե նրանից առաջ ու հետո, բացառել է Թուրքիայի մասնակցությունը խաղաղ կարգավորման գործընթացին:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Թուրքիայի ներգրավվածության պատրվակ դարձնելուն, ապա պարոն Օսկանյանը երևէ թե բոլորից լավ է պատկերացնում, որ հայկական կողմն այսօր դա կտրականապես բացառում է, ընդ որում` թիկունքում ունենալով միջազգային ողջ հանրության աջակցությունը: Ինչի՞ հիման վրա է պարոն Օսկանյանը պնդում, թե միջնորդները կարգավորումը «այդ նոր եռանկյունու» համատեքստում են պատկերացնում, այն դեպքում երբ միջնորդները` նախագահների, վարչապետների ու արտգործնախարարների մակարդակով հերքել են այդօրինակ պնդումները:

Պարոն Օսկանյանը հայ-թուրքական հաշտեցման գործընթացը ներկայացնելով որպես ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակի փոփոխությանը նպաստած գործոն, փորձում է Հայաստանի օրվա իշխանություններին մեղադրել այդ իրավիճակի փոփոխությունը նախաձեռնելու մեջ: Նախկին արտգործնախարարը, հավանաբար, մոռացության է տալիս այն ակնհայտ փաստը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գտնվում է շատ դինամիկ պրոցեսների կիզակետում հայտնված տարածաշրջանում, որտեղ իրավիճակի փոփոխության վրա տարածաշրջանային խաղացողների ներգործությունը երբեմն զրոյական է:

Բոլոր չափումներով` հայ-թուրքական հաշտեցման գործընթացը (անկախ այն բանից, ով և երբ է նախաձեռնել) արձագանք էր 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո ստեղծված իրավիճակի: Սա արձանագրում են բոլոր փորձագետները, և չենք թաքցնում հաշտեցման գործընթացում ներգրավված կողմերը: Հիմա, եթե Հայաստանին իրավիճակի փոփոխության մեղադրանք է ներկայացվում, ապա կամ պետք է հիմնավորել, որ 2008 թվականին արձանագրված տեղաշարժերը Հայաստանի և նրա իշխանությունների մեղքով էին, կամ` պետք է ներկայացվի այլընտրանք, թե ինչ գործիքներ ու նախաձեռնություններ պետք է Հայաստանը գործածեր այլևս փոփոխված իրավիճակում հավասարակշռություն պահելու համար: Քաղաքական գործչի համար սա պարտադիր չէ, իսկ ահա փորձագետը պարտավոր է մանրամասնել իր ասելիքը: Վարդան Օսկանյանի հարցազրույցներում այս դետալներն աչքաթող են արվել:

Պարոն Օսկանյանի մյուս բոլոր դիտարկումներում (թե հայ-թուրքական, թե ներքաղաքական, թե սոցիալ-տնտեսական խնդիրների առնչությամբ) ևս նման դետալներ գտնել հնարավոր չէ: Անհրաժեշտության դեպքում դրանք կարելի է վերլուծել ու խոցելի կողմերը ցույց տալ: Սակայն այսօր դրա կարիքը չկա: Կարևորը դա չէ, այլ այն, որ պարոն Օսկանյանն, օգտագործելով թերի, չհիմնավորված, մտացածին փաստարկներ, նկարագրում է փակուղային մի իրավիճակ, որից ելքն, ըստ նրա, իշխանափոխությունն է: Ընդ որում` այստեղ ևս նախկին արտգործնախարարը խուսափում է դետալներ ներկայացնելուց. նրա խոսքից ամենևին էլ պարզ չէ, թե ո՞ւմ ո՞ւմով է անհրաժեշտ փոխարինել, ի՞նչ խնդիր պետք է լուծել իշխանափոխությամբ, և արդյոք այդ խնդիրների լուծման միակ ուղին իշխանափոխությո՞ւնն է: Այս և բազում այլ հարցեր պարոն Օսկանյանը չի շոշափել. ընդամենը իշխանափոխություն և վերջ:

Ահա այստեղ արդեն հիմնավորվում են այն կասկածները, որ բոլոր դեպքերում, Վարդան Օսկանյանը ոչ թե նկարագրում է օբյեկտիվ իրավիճակը, այլ սեփական քաղաքական ակտիվության համար նախադրյալներ ստեղծելու նպատակով իրավիճակը յուրովի մեկնաբանությունների է ենթարկում: Այսինքն` ներկայացվածը ոչ թե գնահատականներ են, այլ` քաղաքական հայտարարություններ: Եթե այդպես է, կնշանակի, որ ժամանակն է, որպեսզի Վարդան Օսկանյանը մի քանի պարզաբանում տա.

ա/ ցույց տա, որ այսօր առկա, իր բառերով` «շրջադարձային իրավիճակի» ստեղծման գործում իր մասնակցությունն առնվազն մինիմալ է, և ինքը որևէ առնչություն չունի «մադրիդյան սկզբունքները» բանակցային սեղանին դնելու, Հայաստանում իր բառերով` «քաղաքական և տնտեսական մենաշնորհ» հաստատելու և բազմաթիվ այլ հիմնխնդիրներում, որոնց մասին բարձրաձայնում է հենց ինքը:

բ/ ցույց տա, որ ունի այլընտրանքային ծրագիր, մշակած գործողությունների պլան` իր իսկ կողմից ներկայացված հիմնախնդիրների լուծման ժամկետներով ու արդյունքներով:

գ/ ներկայացնի այն անձանց շրջանակը` թիմակիցներին, ում հետ փորձելու է կյանքի կոչել իր ծրագիրը` հնարավորինս բացառելով դրա տապալման հնարավորությունները:

Առանց վերը նշվածների, Վարդան Օսկանյանի հրապարակային քաղաքական գնահատականներն ու հետևաբար հայտը խիստ անլուրջ տպավորություն են թողնում: Հակառակ դեպքում` ինչպե՞ս հասկանալ այն, որ պարոն Օսկանյանը իշխանափոխության հարց է բարձրացնում, իսկ երբ նրան հարցնում են` ի՞նչ կտա դա, նա ասում է. «Ես չեմ ուզում այդ մասին խոսել»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}