Թուրք աշակերտներին առնչվող նոր սկանդալ` Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հետ կապված
Հայոց ցեղասպանության փաստը հերքումը քրեորեն հետապնդելի համարելուն միտված Ֆրանսիայում շարունակվում են տեղի ունենալ թուրք աշակերտներին առնչվող նոր սկանդալներ` կապված Հայոց ցեղասպանության թեմայի հետ:
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի միջնակարգ կրթության դպրոցներից մեկում երգեցողության ուսուցիչ Դանիել Էլբազը իր դասաժամին հնչեցրել է Շարլ Ազնավուրի 1915-ի ցեղասպանության մասին հիշատակող «Քեզ համար Հայաստան» երգը:
Այնուհետև աշակերտներին բաժանվել են այդ երգի բառերը և Հայոց ցեղասպանության մասին հակիրճ տեղեկություններ պարունակող թերթիկներ: Այդ դասարանի ազգույամբ միակ թուրք աշակերտ Էդանուր Գեդիքն առարկել է Ցեղասպանության փաստը: Ուսուցիչն էլ ի պատասխան ասել է.
«Թուրքիան ցանկանում է անդամակցել Եվրամիությանը (ԵՄ), բայց քանի դեռ չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, ԵՄ չի մտնի»: Այս մասին թուրքական «Զաման» (Zaman) թերթին դժգոհել է այդ աշակերտի հայրը` Օրհան Գեդիքը:
Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերին Ֆրանսիայի Նենսի քաղաքի դպրոցներից մեկի 13-ամյա թուրք աշակերտը պատմության դասաժամին լկտիաբար հերքել էր ցեղասպանության փաստը` ասելով` եթե նույնիսկ հայերին կոտորել են, ապա լավ են արել: Իր այդ հրեշավոր արտահայտության համար որպես պատիժ այդ թուրք աշակերտին պատրաստվում էին վռնդել դպորցից, բայց նա, ի վերջ, ներողություն խնդրեց: