Քաղաքական 16:02 23/03/2010

Սերժ Սարգսյան. «Շնորհակալ եմ ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար»

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Դամասկոսի համալսարանում, որտեղ երախտիքի խոսք է ուղղել Սիրիայի ժողովրդին` ցեղասպանությունը վերապրած հայերին սատարելու համար:
Ստորև ներկայացնում ենք Նախագահի ելույթը
:

Տիկնայք և պարոնայք,
Սիրելի բարեկամներ,

Ինձ համար պատիվ է հանդես գալ Սիրիայի հնագույն բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Դամասկոսի համալսարանում: Սիրիան հայ ժողովրդի պատմության մեջ ուրույն տեղ ունեցող և մեզ շատ մոտ երկիր է. «մոտ» ասելիս նկատի չունեմ միայն աշխարհագրորեն, այլև ավանդական բարեկամությամբ, ճակատագրի ընդհանրությամբ, ժողովուրդների խառնվածքով և բազում-բազում այլ թելերով:

Այսօր ուզում եմ այս առիթն օգտագործել՝ խոսելու մեր՝ հայ և սիրիացի ժողովուրդների բարեկամության, մեր հարաբերությունների, մեր անցյալի ու խոստումնալից ապագայի մասին:

Հայերն ապրել ու գործել են, իսկ պատմական Հայաստանը մաս է կազմել մի տարածաշրջանի, որն այսօր ընդունված եզրույթով կոչվում է «Միջին Արևելք»:

Մենք ապրել ենք մի տեղում, որը «քաղաքակրթությունների խաչմերուկի» լավագույն օրինակն է, ամենօրյա շփումներ, առևտուր և մշակութային փոխներգործություն է ունեցել Բարեբեր մահիկի ժողովուրդների և երկրների հետ: Արևմուտքի երկրների համար հայերը եղել են իսլամական, արաբական և իրանական մշակույթի լավագույն թարգմաններն ու մեկնիչները, իսկ Արևելքի ժողովուրդների համար եղել են յուրահատուկ դարպաս դեպի Կովկաս և ավելի հյուսիս, նաև ընկալվել են որպես արևմտյան մշակույթի կրողներ: Եվ նույնիսկ պատմության տարբեր հատվածներում, երբ մեծ կայսրությունների հարվածների ներքո դադարել է հայկական պետականության գոյությունը, այդ կապող դերակատարումը երբեք չի դադարել մաս կազմել հայկական հավաքական ինքնության և ինքնագիտակցության:

Եվ այս համապատկերի մեջ Սիրիան ուրույն և խիստ կարևոր դեր է ունեցել հայերի համար: Սիրիան է եղել այն կամուրջը, որ միացրել է մեզ արաբական և իսլամական աշխարհին: Իսկ հայերի ու սիրիացիների պատմական ճակատագրերի զուգահեռներն էլ ավելի են մոտեցրել մեր ժողովուրդներին:

Օրինակներն իսկապես խոսուն են: Կան երկու իրողություններ, որոնք արմատական ազդեցություն են ունեցել հայ ժողովրդի կազմավորման և հայկական ինքնության ձևավորման վրա, որոնցով հպարտանում է ցանկացած հայ` մոլորակի ցանկացած անկյունում: Առաջինը՝ քրիստոնեությունն աշխարհում պետականորեն առաջինն ընդունելու փաստն է, երկրորդը՝ հայ մշակույթը և դրա առանցքը՝ հայոց լեզուն ու այբուբենը: Երկու դեպքերում էլ «սիրիական հետքը» չափազանց ակնառու է:

Հենց Սիրիայի ճանապարհով է քրիստոնեությունը թափանցել մեզ մոտ, I դարում Սիրիայից են Հայաստան եկել առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը, քարոզել քրիստոնեություն ու նահատակվել` դնելով հիմքերը, որոնց վրա պիտի կառուցվեր Հայ առաքելական եկեղեցու տաճարը:
IV-V դարերում Ասորիքի քաղաքներում են ուսանել բազմաթիվ հայ երիտասարդներ, այդ թվում և մեծագույն հայերից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցը, ով, ըստ որոշ վարկածների, հենց սիրիական Եդեսիայում է ստեղծել այն, ինչը հայտնի է որպես հայոց այբուբեն:

Հայերն ու սիրիացիները հազարամյակներ շարունակ եղել են տարածաշրջանում բնակվող այն ժողովուրդները, որոնք ոչ թե ռազմատենչ ոգով, այլ խաղաղասիրությամբ և աշխատասեր կեցվածքով են վաստակել միմյանց, ինչպես և մյուս ժողովուրդների սերն ու հարգանքը, իսկ դարերի ընթացքում ձեռք բերված փորձը, գիտելիքներն ու մշակութային արժեքներն անգնահատելի ներդրում են դարձել համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ:

Պատկանելով տարբեր դավանանքների` մեր ժողովուրդներն իրենց հավատի մեջ առաջին հերթին գնահատել են հոգևոր, համամարդկային արժեքները, փոխադարձ հարգանքը: Մարդկային պատմության մեջ իրենց ուրույն տեղը զբաղեցնող հոգևոր արժեքներն հենց այդ հավատի արդյունքն են: Երևանում հին ձեռագրերի Մատենադարանում հայերեն բազմաթիվ մագաղաթների կողքին պահպանվում են Սիրիայի տարածքում ծնունդ առած և արաբական ու համաշխարհային մշակութային ժառանգության կարևորագույն մաս հանդիսացող բազմաթիվ ու բազմաբովանդակ ձեռագրեր արաբերենով, արամերենով, ասորերենով և այլ լեզուներով:

Միջնադարում հայ-արաբական գրական և գիտական կապերի մասին կարելի է ժամերով խոսել: Հայ բժշկագետ Ամիրդովլաթ Ամասիացին հենվել է արաբական բժշկագիտության ձեռքբերումների վրա` իր բժշկագիտական աշխատություններում զարգացնելով դրանք: Գրիգոր Մագիստրոսը X դարում քննում էր Մութանաբիի տաղաչափությունը, իսկ Առաքել Անեցին XIII դարի սկզբին թարգմանում էր «Հազար ու մեկ գիշերների» հեքիաթներից: Արևմուտքին այդ գոհարները հասու էին լինելու միայն դարեր անց:

Ծաղկում էին նաև առևտրական շփումները: XV-XVII դարերում, երբ Հալեպը մերձավորարևելյան խոշորագույն հանգույց էր, հալեպահայ խոջաներն իրենց էական մասնակցությունն ունեին Վենետիկի, Ամստերդամի ու Մարսելի հետ առևտրում:
Հայերն ակտիվ մասնակիցներն են եղել թե՛ XIX դարի արաբական զարթոնքի շարժմանը՝ Նահդային, թե՛ XX դարում արաբական ազգային-ազատագրական շարժումներին՝ մասնավորապես Սիրիայում։
Այս ամենը վառ վկայությունն են հայ-սիրիական համակողմանի շփումների և միմյանց ճակատագրի նկատմամբ հոգածության։

Սիրելի բարեկամներ,

Քսաներորդ դարը ճակատագրական փոփոխություններ բերեց հայ ժողովրդի կյանքում: Մեր պատմական հայրենիքի մեծ մասը հայաթափվեց, ժողովուրդը ցեղասպանության ենթարկվեց, իսկ փրկվածներն էլ սփռվեցին աշխարհով մեկ:

Այսօր, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին ընդառաջ, ես, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ ցանկանում եմ հայ ժողովրդի անունից անկեղծ երախտագիտություն հայտնել մեր արաբ եղբայրներին, Սիրիայի գյուղերի և քաղաքների բնակիչներին, ովքեր, ենթարկվելով հալածանքների և քամահրելով մահապատժի վտանգը, չհանդուրժեցին մարդկության դեմ գործվող հանցագործությունը և ապաստան տվեցին Օսմանյան իշխանությունների ձեռնարկած ոճրագործությունից մազապուրծ հայ փախստականներին:

Վստահ եմ, որ այդ նույն հավատը և մարդկության առջև պարտքի անձնվեր զգացումն էր դրդում Սիրիայի եղբայր ժողովրդին օգնության ձեռք մեկնելու մեր ազգին իր պատմության ամենածանր պահին, երբ հարյուր հազարավոր հայորդիներ, արտաքսվելով իրենց ծննդավայրերից, քշվեցին դեպի Դեյր Զորի անապատներ: Հայ ժողովուրդը դա երբեք չի մոռանա:

Ինչպե՞ս կարելի է մոռանալ Մաարրայի կայմակամ Մուհամմեդ Շաֆեհ Աբու Ռիշեին՝ սիրիացի մեծ բանաստեղծ Օմար Աբու Ռիշեի հորը, ով հայ բռնագաղթածներին օգնելու համար ինքն էլ արտաքսվել է օսմանյան իշխանությունների կողմից: Ինչպե՞ս կարելի է չհիշել Դեյր Զորի կառավարիչ Ալի Սուադին, ով ոչ միայն մերժեց կատարել հայերին կոտորելու հրամանը, այլև ապաստան տվեց հայ մանուկներին: Արդյոք հնարավո՞ր է մոռանալ թուրքական բանակում ծառայող արաբ սպաներին՝ բազում հայերի կյանք փրկած Ջեմիլ էլ Քեննեին, կամ Աբդուլ-Ղանի Ջուդեին, ով հայ գաղթականների քարավանները Դեյր Զոր ուղարկելու փոխարեն տեղափոխում էր Սելիմիե, և ում օգնությամբ մահվան ճիրաններից է փրկվել հայ դասական գրողներից Երվանդ Օտյանը: Նրանց և բազում-բազում ուրիշների անունները երախտիքի ոսկե տառերով են ամրագրված հայերիս սրտերում:

Սիրիայում ապաստան գտած և կյանքը նոր էջից սկսած հարյուր հազարավոր հայությունը կառուցեց եկեղեցիներ և մշակութային օջախներ՝ իր ներդրումը բերելով Սիրիայի բազմազգ քաղաքակրթության զարգացմանը: Նրանք իրենց հավատարիմ կեցվածքով և անձնվեր աշխատանքով ապացուցեցին, որ երախտապարտ են Սիրիայի ժողովրդին: Այսօր, երբ երկրի մյուս քաղաքացիների հետ նրանք հավասար իրավունքներ են վայելում, ցանկանում եմ կրկին երախտիքի խոսքեր հղել Սիրիայի ազգային իշխանություններին այդ ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար: Շնորհակալ եմ:

Բարեկամներ,

Ցեղասպանությունից հետո հայերին մնաց պատմական հայրենիքի միայն փոքր՝ կովկասյան հատվածը, այն էլ` բզկտված ու բաժան-բաժան: Հետագա աշխարհաքաղաքական զարգացումները, սառը պատերազմը խորացրին այդ իրողությունը՝ կտրելով մեզ մեր աշխարհագրական արեալից և զրկելով մեր բարեկամների հետ բնականոն շփումներից:

Խորհրդային շրջանում միայն խիստ սահմանափակ շփումները՝ ազգականների փոխայցելությունները, ուսանողների փոխանակումները կիսաբաց էին պահում այդ պատուհանը: Սակայն 70-80-ականներին պետությունների երկու ղեկավարների՝ Սիրիայի Նախագահ Հաֆեզ ալ-Ասադի և Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի պատմական այցելությունները Խորհրդային Հայաստան վերստին վերականգնեցին «քաղաքակրթության խաչմերուկի» առաքելության զգացումը:

Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ հանգուցյալ Նախագահ Հաֆեզ ալ-Ասադի արած պատմական հայտարարությունը՝ «Սիրիան հայերի երկրորդ հայրենիքն է», ցնցող էր: Հայերը հասկացան, որ այն, ինչ իրենք տասնամյակներ համարում էին սոսկ իրենց ցավը, հիշվում և կիսվում է իրենց բարեկամների կողմից: Հավատացեք, համաշխարհային քաղաքական գործիչների նման քայլերը ժողովուրդների հիշողությունից չեն ջնջվում:

Հայաստանի անկախության վերականգնումից հետո մերձավորարևելյան դարպասները կրկին բաց էին: Տառացիորեն առաջին իսկ ամիսներին բացվեցին Հայաստանի դեսպանությունները Դամասկոսում, Կահիրեում, Թեհրանում: Հայ-սիրիական համագործակցությունն իրապես հզոր թափ ստացավ, ինչն ապացուցեց, որ երկու երկրներն իրականում հետաքրքրված են միմյանցով և պատրաստ են շարունակել դարերից եկած փոխգործակցության բարի ավանդույթները:

Տիկնայք և պարոնայք,

Ես այսօր գտնվում եմ եղբայրական Սիրիայի հինավուրց մայրաքաղաք Դամասկոսում հարգարժան նախագահ դոկտոր Բաշար ալ-Ասադի հրավերով: Մեր միջև ձևավորվել է լիակատար փոխըմբռնում և հիանալի բարեկամական հարաբերություններ: Նախագահների մակարդակով սա մեր երկրորդ հանդիպումն է վերջին ինն ամիսների ընթացքում: Շփումների նման հաճախականությունը հարիր է երկու բարեկամ ժողովուրդների ղեկավարներին:

Հայաստանի և Սիրիայի միջև այս 18 տարիներին ստորագրվել են մի քանի տասնյակ միջպետական պայմանագրեր, համաձայնագրեր, փոխըմբռնման հուշագրեր, համագործակցությունը կարգավորող գործնական ծրագրեր: Այսօր չկա մի բնագավառ, որտեղ Հայաստանի և Սիրիայի միջև չլինի համագործակցելու և փոխգործակցելու պատրաստակամությունը հաստատող փաստաթուղթ: Իմ այս այցի շրջանակներում ստորագրվելու են մեկ տասնյակ փաստաթղթեր` ամենատարբեր բնագավառներում:

Քաղաքական հարցերի շուրջ միացյալ դիրքորոշումների մշակում, առևտրատնտեսական կապերի ամրապնդում, գյուղատնտեսական բնագավառում փորձի փոխանակում, տեղեկատվական, կրթական, մշակութային փոխանակումներ. սա է մեր կառավարությունների միջև համագործակցության ոլորտների ոչ ամբողջական ցանկը: Եվ այդ ցանկն օր օրի ընդլայնվում է` ընդգրկելով նոր ոլորտներ և նոր ծրագրեր:

Հայաստանի և Սիրիայի միջև այսպիսի լայն համագործակցությանը նպաստում են նաև մեր երկրների միջև պարբերաբար գումարվող միջկառավարական հանձնաժողովի նիստերը, ինչը խնդիրների լուծման և աշխատանքի համակարգման չափազանց արդյունավետ ձևաչափ է: Այս հարթության վրա Հայաստանի և Սիրիայի կառավարման գրեթե բոլոր բնագավառների փորձագետները հնարավորություն են ստանում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ճանաչել միմյանց, ինչն, իմ խորին համոզմամբ, նույնպես չափազանց կարևոր է:

Արդեն մեկուկես տասնամյակ է, ինչ Հայաստանի տարբեր բուհերում ուսանում են սիրիացի ուսանողներ: Մյուս կողմից` ի թիվս նաև այս հարգարժան հաստատության, Սիրիայի համալսարաններում իրենց ուսումնառությունն են անցնում Հայաստանից ժամանած ուսանողները, մագիստրանտներն ու ասպիրանտները: Սա վկայում է մեր երկրների միջև ոչ միայն համագործակցության, այլև փոխադարձ վստահության մասին, քանզի երիտասարդների ձեռքում է գտնվում մեր երկրների միջև արդյունավետ համագործակցությունը շարունակելու ապագան: Համոզված եմ, որ մարդկային գործոնը ամենահզոր ուղղորդիչ հանգամանքն է լինելու այս բարեկամությունը պահպանելու և ամրապնդելու գործում:

Այսօր մեր սիրիացի գործընկերների հետ համատեղ նախապատրաստվում են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտական ոլորտներում համագործակցելուն, ինչպես նաև համատեղ գիտակրթական ծրագրեր իրականացնելուն վերաբերող միջբուհական համաձայնագրեր: Այս այցի ընթացքում մեր կառավարությունների ներկայացուցիչները ստորագրեցին Հայաստանի և Սիրիայի միջև գիտական ու գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր, որի դրույթների իրագործումը բխում է մեր երկու ժողովուրդների կենսական շահերից, քանզի ընդգրկում են ցանկացած ազգի ապագա բարեկեցության ու առաջընթացի գրավականները հանդիսացող գիտությունն ու կրթությունը:

Հայաստանն, ընդհանրապես, մեծ ջանքեր է գործադրում Արաբական աշխարհի հետ համագործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ: Սրանով է պայմանավորված այն, որ մենք ներկայացված ենք Արաբական Պետությունների Լիգայում:

Դրա հետ մեկտեղ` Հայաստանը շարունակում է վարել հարավկովկասյան տարածաշրջանում հարատև խաղաղություն ու կայունություն ապահովելուն ուղղված քաղաքականություն, որի նպատակն է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների զարգացման համար հավասար պայմանների ստեղծումը: Վստահորեն կարող եմ ասել, որ Սիրիայի ղեկավարությունը կիսում է մեր խորը համոզմունքն առ այն, որ միայն խաղաղ ճանապարհով կարելի է լուծել պատմության ընթացքում առաջացած բոլոր վեճերը, ուղիղ երկխոսության և համագործակցության միջոցով հարթել ժողովուրդների միջև առաջացած ատելության և անհանդուրժողականության պատնեշները, և վերջին շրջանում և Հայաստանը, և Սիրիան ապացուցեցին, որ պատրաստ են շարժվել այս ուղղությամբ:

Սիրելի բարեկամներ,

Անշուշտ, կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է և ինքս չեմ սիրում դա անել, սակայն պետք է խախտեմ ավանդույթը, քանզի այն, ինչ կանխատեսում եմ հայ-սիրիական հարաբերությունների ապագայի առումով, իրոք միայն դրական և լուսավոր մտքեր են: Անձամբ իմ անունից պետք է խոստովանեմ, որ ջանք չեմ խնայի, որ Սիրիայի և Հայաստանի միջև դարերի ընթացքում կառուցված կամուրջը միշտ ամուր և անխափան մնա և միջավայրի որևէ փոփոխություն, միջազգային կամ տարածաշրջանային ուժերի ցանկացած վերադասավորում չեն կարող ազդել օր օրի ամրացող հայ-սիրիական բարեկամության և մեր երկրների ընդլայնվող փոխգործակցության վրա:

Շնորհակալություն»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}