Google-ը փակել է իր որոնողական ծառայությունը Չինաստանում
Google ինտերնետ-ընկերությունը Չինաստանում դադարեցրել է իր որոնողական ծառայության աշխատանքները ու հիմա բոլոր հարցումներն ուղարկում է հոնկոնգյան մի կայքի, որը գրաքննության չի ենթարկվում: «Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, դա առաջացրել է երկրի իշխանությունների դժգոհությունը և կասկածի տակ դրել Չինաստանում այդ ընկերության հետագա գրծունեությունը:
«Google-ը խախտել է խոստումը, որը նա տվել է չինական շուկա մտնելուց առաջ: Մենք հանդես ենք գալիս առևտրային խնդիրների քաղաքականացման դեմ, և հայտնում ենք մեր խորին դժգոհությունը ընկերության ոչ խելամիտ մեղադրանքների ու մեթոդների վերաբերյալ»,-հայտարարել է չինական կառավարության ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա