Գյուլն իռլանդական թերթին պարզաբանել է Էրդողանի հայտնի հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը իռլանդական «Irish Times» թերթին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Էրդողանի` Թուրքիայում ապօրինի բնակվող հայերին վտարելու մասին հայտարարությանը: Գյուլը նշել է, որ լրատվամիջոցները ճիշտ չեն լուսաբանել խնդրո առարկան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» (Haberler) լրատվական կայքը:
«Նա չի ցանկացել ասել, թե այդ մարդկանց կվտարենք: Միայն ցանկացել է ընդգծել, որ չնայած Թուրքիայում մեծաթիվ ապօրինի ներգաղթյալներ կան, ոչ մեկի հանդեպ մաղձ ու թշնամանք չունենք: Իսկ եթե նրանց արտաքսելու քաղաքականություն ունենայինք, ապա դա տարիներ առաջ իրականացրած կլինեինք»,- պարզաբանել է Աբդուլլահ Գյուլը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյուլը, դարձյալ մեկնաբանելով Էրդողանի այդ սկանդալային հայտարարությունը, հակադրվել էր նրան ու նշել, թե իր համոզմամբ Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած հայերի թիվը 100 հազար չէ:
Թուրքիայի նախագահը խոսել է նաև այդ պետության բնույթի մասին:
«Մենք կողմնակից ենք Թուրքիայի աշխարհիկ համակարգին: Բոլոր կրոնները գոյության ազատ իրավունք ունեն, դա շատ կարևոր է: Բայց եթե աշխարհիկությունը մեկնաբանվի կրոնի և հավատի ազատությունները սահմանափակելու տեսանկյունից, ապա դա սխալ կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ