Հեքիաթի փառատոն. «Ֆրանկոֆոնիայի օրերը» շարունակվում են
Մարտի 23-30-ը Նարեկացի Արվեստի Միությունը` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ, ներկայացնում է հեքիաթի փառատոն: Հեքիաթասացներն են` Կամել Գենունը, Լորելի Նյունինգը (Ֆրանսիա), Վանեսա Լեֆեվր (Բելգիա), Ռենե Ռոբիթայը (Կանադա): Փառատոնն անցկացվում է «Ֆրանկոֆոնիայի օրեր» ծրագրի շրջանակներում:
Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Նարեկացի արվեստի միությունից:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի օրերը, որը նախաձեռնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 40-ամյակի կապակցությամբ։ Այն կշարունակվի մինչև ապրիլի 10-ը:
Մոտ մեկ ամիս շարունակ ինչպես Հայաստանի մայրաքաղաքում, այնպես էլ տարբեր մարզերում կազմակերպվելու են տասնյակ միջոցառումներ, որոնք կներկայացնեն Ֆրանսիայի, Բելգիայի, Կանադայի, Ռումինիայի, Շվեյցարիայի և ֆրանկոֆոն այլ երկրների մշակութային բազմազանությունը՝ երաժշտության, գրականության, գիտության, կրթության և այլ ասպարեզներում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները