Դանակով զինված մարդը հենց դպրոցում սպանել է 8 աշակերտի
Չինաստանի դպրոցներից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Չիանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, դեպքը տեղի է ունեցել երեկ, իսկ այսօր զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 8-ի:
Նանպին քաղաքի դպրոցի աշակերտների վրա դանակով զինված միջին տարիքի մարդը հարձակվել է ուսումնական օրվա սկզբին: Նա հաջողացրել է վնասել 13 աշակերտի, վեցը հենց նույն օրը մահացել են, մյուսները տարբեր վնասվածքներ ստացել: Երկու վիրավորներ մահացել են հիվանդանոցում: Ոստիկանությանը հաջողվել է բռնել հանցագործին:
Նախնական տվյալներով, հանցագործը նախկինում աշխատել է տեղական կլինիկաներից մեկում, հետո ազատվել է աշխատանքից հոգեկան հիվանդության պատճառով: