Ռ. Յիրիկյան. Եթե կա տեղեկացված լինելու ցանկություն` կառավարելի են դառնում ժամանակի մարտահրավերները
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի N 44 դպրոցի սաներն այսօր հնարավորություն են ստացել ընդլայնելու իրենց գիտելիքները բջջային կապի մասին և առավել մանրակրկիտ ծանոթանալու այդ ոլորտի առանձնահատկություններին:
Ի՞նչ է բջջային կապը: Ինչպե՞ս է իրականացվում բաժանորդների միջև հեռախոսազանգը: Ի՞նչ ծառայություններից կարելի է օգտվել բջջային հեռախոսով և որքանո՞վ է կարևոր դրանցից տեղեկացված լինելը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դպրոցականների այս և բազմաթիվ այլ հարցերին պատասխանեց ընկերության գլխամասային գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում: Հայաստանի առաջատար բջջային օպերատորը պարզապես ընկերություն չէ. այն, բիզնես է, որն ունի առաքելություն և որը ձգտում է առավել մոտ կանգնել յուրաքանչյուր բաժանորդի: Այս մասին հաղորդեցին «Վիվա-Սել ՄՏՍ» ընկերության մամուլի ծառայությունից:
«Անտեղյակությունը լուրջ խոչընդոտ է մարդկության համար: Լիարժեք օգտվեք գիտելիքներով զինվելու ձեզ ընձեռված հնարավորությունից: Եթե կա տեղեկացված լինելու ցանկություն` կառավարելի են դառնում ժամանակի մարտահրավերները: Գործունեության սկզբից ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է շարունակական կրթություն ապահովելու սկզբունքով: Դա կառավարման քաղաքակիրթ մոտեցում է և ապահովում է արդյունավետ աշխատանք: Նորարարություններով հանդես գալու պատրաստակամությունը նաև դրա արդյունքն է»,- ընդգծել է Ռալֆ Յիրիկյանը:
Դասախոսությանը հաջորդած քննարկումից հետո աշակերտները շրջայց կատարեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում` ծանոթանալով և առավել հստակ պատկերացում կազմելով արդյունավետ ու բաց կառավարման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան