Ռոյթերս .«Ադրբեջանն ու Թուրքիան այլևս չեն բանակցում»
Ըստ Ռոյթերս լրատվական գործակալության, Անկարան և Բաքուն կասեցրել են ադրբեջանական գազի փոխադրումը դեպի Եվրոպա` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատճառով:
«Մենք Ադրբեջանի հետ արդեն մեկ ամիս է ինչ չենք բանակցում, հիմնական պրոբլեմը քաղաքական է»,- հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Տաներ Յիլդիզը:
Նա նշել է նաև, որ մինչ այսօր հասկանալի չէ` Ադրբեջանն ընդունե՞լ է Թուրքիայի առաջարկը` շուկայականից ցածր գներով գազ փոխադում կատարել դեպի Եվրոպա:
Նկատենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Թուրքիան գազի փոխադրման վերաբերյալ բանակցությունները տարել է փակուղի: