Բ. Սահակյան. Շուշիի և Բաքվի ջարդերը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից են
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Շուշիի ջարդերի 90-ամյա և Բաքվի ջարդերի 20-ամյա տարելիցներին նվիրված միջազգային գիտագործնական կոնֆերանսի մի խումբ մասնակիցների:
Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության, երկրի ղեկավարը կարևորել է Արցախում նման կոնֆերանսի անցկացումը` նշելով, որ Շուշիի և Բաքվի ջարդերը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից են և հանդիսանում են միևնույն պատմաքաղաքական շղթայի օղակներ:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ նման զարգացումները ապագայում բացառելու համար անհրաժեշտ է առաջին հերթին բազմակողմանիորեն ուսումնասիրել դրանք` դիտարկելով պատմական, քաղաքական, մշակութային, ազգագրական, տնտեսական եւ այլ տեսանկյուններից:
Նախագահը նշել է, որ մեկ այսպիսի միջացառմամբ աշխատանքները չպետք է սահմանափակվեն, և ակնկալում է սկսված գործընթացի շարունակականություն:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան