Քաղաքական 17:47 24/03/2010

Սերժ Սարգսյան. «Օսվենցիմը հրեաների Դեյր Զորն էր»

Պաշտոնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Դեյր Զոր: Հայոց ցեղասպանության տարիներին մահվան երթերի վերջնակետ համարվող այս վայրում, որը Նախագահի բնորոշմամբ «աշխարհում ամենամեծ հայկական գերեզմանատուն-հանգստարանն» է, Սերժ Սարգսյանը խոսք է ուղղել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն ամբողջությամբ.

«Սրբազան հայրեր,
Հարգելի՛ ներկաներ,
Այսօր ես այստեղ եմ, որովհետև պարզապես չէի կարող չլինել: Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը: Այդ ամոթի խարանը արդեն 21-րդ դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնհայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականություն, դարձրել են առևտրի առարկա, դարձրել են կյանքի ու վարքի նորմ:

Դեյր Զորի անապատում տեղի ունեցավ ողբերգության ամենահրեշավոր արարներից մեկը, որի մանրամասներն անհնարին է մարդկային լեզվով արտահայտել: Ես դա չեմ անելու, որովհետև դրանք քաջ հայտնի են նույնիսկ ցեղասպանության փաստը հրապարակավ հերքողներին: Իրենց տունը, գույքը կորցրած, իրենց զավակներին, ծնողներին, իրենց առողջությունն ու վերջին հույսը կորցրած, վերջապես ամենակարևորը` հայրենիք կորցրած մարդիկ այստեղ պիտի կորցնեին իրենց վերջին ունեցածը` կյանքը` համաձայն պետականորեն իրականացվող մանրակրկիտ մշակված ծրագրի:

Հաճախ պատմաբաններն ու լրագրողները հիմնավոր կերպով Դեյր Զորը համեմատում են Օսվենցիմի հետ` ասելով.
«Դեյր Զորը հայերի Օսվենցիմն էր»: Կարծում եմ, որ ժամանակագրությունը մեզ պարտադրում է իրողությունները ձևակերպել այլ կերպ. «Օսվենցիմը հրեաների Դեյր Զորն էր»: Ընդամենը մեկ սերունդ հետո մարդկությունն ականատես եղավ հրեաների Դեյր Զորին: Այսօր ես այստեղ եմ, որպես համայն հայության հայրենիք Հայաստանի Հանրապետության Նախագահ, հարցնելու. «Իսկ ե՞րբ և որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը»:

Ես այստեղ եմ` ոգեկոչելու հիշատակը ողջակիզված իմ ժողովրդի մեծագույն հատվածի, որ ոչնչացվել է ֆիզիկապես, ոչնչացվել է մշակութապես: Ես չեմ թվարկելու կորուստների չափն ու որակը: Ասելու եմ միայն մեկ փաստ. ցեղասպանության արդյունքում անդառնալիորեն ոչնչացվել է հնդեվրոպական հնագույն լեզուներից մեկի` հայոց լեզվի բարբառների մեծագույն մասը` դրանց կրողների հետ միասին:

Այսքանից հետո մենք ասում ենք, որ պատրաստ ենք ժամանակակից Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական կանոնավոր հարաբերություններ, պատրաստ ենք ունենալ բաց սահմաններ և տնտեսական հարաբերություններ, պատրաստ ենք ջանքեր գործադրել Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև վստահություն ձևավորելու ուղղությամբ, պատրաստ ենք մոտեցնել երկու հասարակությունները` ցրելով կարծրատիպերն ու իրականության հետ կապ չունեցող միֆերը, որոնք ձևավորվել են տասնամյակների ընթացքում շփումների գրեթե իսպառ բացակայության պայմաններում:

Մենք սա ասում ենք անկեղծ, որովհետև համոզված ենք, որ հարևան ժողովուրդներն ապրելու և զարգանալու այլընտրանք չունեն, քան այն, ինչ առաջարկվում է գոնե իբրև սկիզբ: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով ստեղծվել է պատմական հնարավորություն, որ պետք է տրամաբանական ավարտ ունենա:

Բայց մենք չենք ընդունում Հայաստան-Թուրքիա երկխոսության վրա հղում կատարելով Ցեղասպանության ճանաչումից խուսափելը բացատրելու գործելաոճը: Չեմ կարծում, թե դա օգնություն է գործընթացին: Ավելին, կարիք չկա հղում կատարել ինչ-որ պատմաբանների հանձնաժողովի վրա, այն դեպքում, երբ հայ-թուրքական արձանագրությունները ենթադրում են լոկ պատմական հարթության միջպետական ենթահանձնաժողովի ստեղծում, ինչը, կարծում եմ, բոլորն էլ շատ լավ հասկանում են` ինչ է նշանակում, և ինչ տարբերություն կա այստեղ: Ես խնդրում եմ բոլորին, ովքեր որևէ առիթով կխորհեն կամ կարտահայտվեն Հայոց ցեղասպանության ու նրա միջազգային ճանաչման մասին, նախքան որոշում կայացնելը թող մի պահ հիշեն այս անապատը, հիշեն մարդկային միլիոնավոր խեղված ճակատագրերն ու հայրենազուրկ եղած, ցավը սրտում հինավուրց ժողովրդին:
1915 թվականին, ի թիվս այլոց, սպանվեցին 20-րդ դարի հայ մեծագույն բանաստեղծներ Դանիել Վարուժանը, որ 35 տարեկան էր, և Ատոմ Յարճանյանը` Սիամանթոն, որ 37 տարեկան էր: Տանջամահ արվելուց առաջ նրանք մերկացվեցին, որովհետև եվրոպական հագուստ էին կրում, իսկ այդ ժամանակներում և այդ տարածքներում եվրոպական հագուստը թանկ արժեր: Դահիճներն իրենց վրա քաշեցին եվրոպական հագուստները. իրենց մեջ հազարամյակների քաղաքակրթություն ամբարող հայ հանճարներից, և սովորական հայերից գողացված եվրոպական հագուստները: Այս պատկերների մեջ ես չէի ցանկանա խորհրդանշաններ տեսնել, բայց մի բան գիտեմ հաստատ. եվրոպական հագուկապ, վարվեցողություն և արժեքներ ասելիս, ո՛չ ոք իրավունք չունի մոռանալ այս պատկերները:

Ես այստեղ եմ հիշեցնելու հայտնի խոսքը.
«Անհնար է սպանել մի ժողովուրդ, որ չի ուզում մեռնել»: Մենք ծրագրում ենք ապրել ու զարգանալ: Մեզ այլևս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետև մենք տեսել ենք ամենասարսափելին: Մենք ապրելու և արարելու ենք կրկնապատիկ ուժով` և՛ մեր, և՛ մեր անմեղ զոհերի փոխարեն: Մենք նայում ենք առաջ, որովհետև դեռ շատ բան ունենք ասելու և տալու միմյանց, շատ բան ունենք ասելու և տալու աշխարհին. այն պայծառն ու լուսավորը, որ չհասցրին ասել Դանիել Վարուժանն ու Ատոմ Յարճանյանը:

Եվ այստեղ, Դեյր Զորում, մենք հաստատակամորեն բարձրաձայն կրկնում ենք ու հիշեցնում, որ կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}