Շվեդիայից հետ կանչված Թուրքիայի դեսպանը շուտով վերադառնալու է Ստոկհոլմ
Ուր որ է Շվեդիայից հետ կանչված Թուրքիայի դեսպան Զերգյուն Քորություրքը վերադառնալու Ստոկհոլմ` շարունակելու իր պաշտոնավարությունը: Այս մասին, ըստ «CNNTurk» լրատվական ծառայության, ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Նա հայտնել է, որ այսօր Քորություրքի` Քոնիա նահանգի Քուլու գացառ կատարելիք այցից հետո նրա վերադարձի մասին արտգործնախարարությունը որոշում կկայացնի: Ի դեպ` նշվում է, որ աշխատանք հայթայթելու նպատակով Շվեդիա մեկնող Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը հենց այդ Քուլու գավառից են:
Դավութօղլուն նշել է, որ իրենք գոհացած են Ցեղասպանության բանաձևի նկատմամբ շվեդական կառավարության արտահայտած վերաբերմունքից:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը` Ռիկսդագը, քվերակությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, պոնտոսցի հույների, ասորիների և կելտերի ցեղասպանությունները ճանաչող ու դատապարտող օրինագիծ: Թուրքական կառավարությունն էլ ի նշան բողոքի Ստոկհոլմից հետ կանչեց իր դեսպանին:
Իսկ այն հարցին, թե թուրքական պատվիրակությունը մասնակցելու է ապրիլի 14-ին ԱՄՆ-ում կայանալիք միջուկային անվտանգության գագաթաժողովին, Դավութօղլուն հակիրճ պատասխանել է. «Դա դեռ որոշվում է»: