Էրդողանը զանգահարել է Պուտինին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Այն տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերվաքթիմ» (Habervaktim) լրատու կայքը` հաղում տալով «Ջիհան» (Cihan) լրատվական գործակալությանը:
Տեղեկացվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, էներգետիկ ծրագրերին, ինչպես նաև տնտեսական գործակցությանն առնչվող հարցեր:
Հիշեցվում է, որ երկու երկրները նպատակադրվել են 5 տարվա ընթացքում առևտրաշրջանառության ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի: Երկու երկրների միջև շարունակվում են աշխատանքները` միտված մաքսային ծառայությունների հեշտացմանը, մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմի վերացմանը և երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:
Նշվում է նաև, որ մայիսի 11-13 սպասվում է Ռուսատանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Թուրքիա:
Այլ մասնրամասներ առայժմ չեն հաղորդվում: