Էրդողանը հանդիպելու է թուրքահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցչի հետ
Թուրքիայի վարչապետն ընդունելու է Ստամբուլի «Սուրբ փրկիչ» հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուին:
Այս մասին հայտնող թուրքական «Սթար» (Star) լրատվական կայքը վկայակոչում է կառավարության աղբյուրները: Համաձայն այդ տեղեկության` մարտի 26-ին Թուրքիայի վարչապետն ընդունելու է Սուրբ փրկիչ հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Շինիրօղլուին:
Նշվում է, որ վերջինիս նախաձեռնությամբ է կայանալու վարչապետի հետ հանդիպումը:
Լրատվամիջոցները նշված հանդիպման շարժառիթ որպես մատնանշում են անցած շաբաթ Լոնդոնում հնչեցրած Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի, հարկ եղած դեպքում Թուրքիայից կարտաքսվեն այդ երկրում անօրինական բնակության հաստատած 100 հազար հայերը: Տեղեկացնենք, որ այս թվային տվյալը չի համապատասխանում իրականությանը. այդ մասին բարձրաձայնել է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: