Իռլանդիան չի խառնվի հայ-թուրքական հարաբերություններին
«Իռլանդիան լավ գիտի, թե ինչ է նշանակում փորփրել պատմությունը և հիշողությունները: Պատմական փաստերի վերաբերյալ մարդկանց կարծիքները կարող են տարբեր լինել: Իռլանդիան հասկանում է, որ պետք չի խառնվել այդ վեճերին»,- մեկնաբանելով տեսակետը, թե հնարավո՞ր է հայոց Ցեղասպանության ճանաչումն Իռլանդիայի կողմից, համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայում հնգօրյա այցով գտնվող Իռլանդիայի նախագահ Մերի Մակալիզը: Այս մասին հաղորդում է Ռեգնում լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ Իռլանդիայի նախագահը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը:
Մ.Մակալիզը նաև նշել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Թուրքիային Եվրամիությանն անդամակցելու գործում: