Թուրք արդյունաբերողներն և գործարարները ԱՄՆ կմեկնեն ապրիլին
Թուրք արդյունաբերողների և գործարարների միության (ԹԱԳՄ - TUSIAD) ներկայացուցիչները Միացյալ Նահանգներ կայցելեն ապրիլի 19-20: Միության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «TUSIAD»-ի գործադիր խորհուրդը ծրագրել էր ԱՄՆ այցելել մարտի 16-17, որը սակայն հետաձգվել էր:
Այժմ էլ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև երկխոսություն զարգացնելու գործում իր ավանդն ունենալու նպատակով միության ղեկավար անդամները մեկնելու են Միացյալ Նահանգներ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը:
Համաձայն այդ հաղորդագրության` այցի շրջանակներում նախատեսված է հանդիպումներ կազմակերպել կոնգրեսականների, Պետքարտուղարության լիազոր անդամների և միջազգային տնտեսական զանազան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
«Այդ հանդիպումներում գլխավորապես քննարկվելու են քաղաքական ու տնտեսական վերջին զարգացումները, հայկական հարցն ու տարածաշրջանային իրադարձությունները»,- գրում է «Zaman»-ը: