Պաշտոնապես ճանաչելով 1915 թվականի ողբերգությունը որպես ցեղասպանություն` Նահանգները կվնասի ԱՄՆ – Թուրքիա ռազմավարական հարաբերությ
«Ժամանակ»-ի հետ զրույցում ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի Ռուսաստանի ծրագրերի փորձագետ Ջեֆրի Մանքոֆը: Նա կարծում է, որ ցեղասպանության բանաձեւը չի մտնի Կոնգրեսի լիագումար նստաշրջանի օրակարգ. շաբաթներ առաջ սկսված թոհուբոհը ժամանակի ընթացքում կչեզոքանա:
«Ղարաբաղյան հարցը շարունակում է մնալ բավական սառը, ակնհայտորեն սա շատ լուրջ խոչընդոտ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման համար: Բայց, միեւնույն ժամանակ, այն կարող է Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտ մնալ, եթե կողմերը չգիտակցեն, որ այս հարցը պետք է միառժամանակ մի կողմ թողնել: Եթե կողմերը կարողանային միմյանց միջեւ հարաբերություններում առաջընթաց արձանագրել, դա կարող էր ավելի հեշտացնել ղարաբաղյան կարգավորման հեռանկարը: Շատ բան կախված է Ադրբեջանի դիրքորոշումից: Եթե Բաքուն շարունակի իր ապակառուցողական դիրքորոշումը հայ-թուրքական հաշտեցման գործընթացում, պետք է գիտակցի, որ ղարաբաղյան հանգուցալուծումն ավելի դժվարացնում եւ բարդացնում է:
…Պաշտոնապես ճանաչելով 1915 թվականի ողբերգությունը որպես ցեղասպանություն` այն կարող է արմատապես վնասել այս հիմնահարցերի շուրջ ԱՄՆ – Թուրքիա ռազմավարական հարաբերություններին: Վարչակարգը բավական պարզորոշ եւ հստակ հասկացրել է Կոնգրեսին` չընդունել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձեւը հենց այս պատճառով»: