Ադրբեջան. ենթասպան ինքնասպանություն է գործել
Ադրբեջանի զինված ուժերում հերթական արտակարգ պատահարն է տեղի ունեցել: Կյուրդամիրում տեղակայված զորամասերից մեկի ենթասպան ինքնասպանություն է գործել: Այս մասին տեղեկացնում է Վեստի.ազ լրատվական կայքը:
Միջադեպը տեղի է ունեցել Կյուրդամիրի շրջանի Սորսոր գյուղում` ենթասպայի քրոջ տանը: Առկա տեղեկությունների համաձայն, Արաբխան գյուղի բնակիչ Ասիմ Հուսեյնովը, որը զինվորական ծառայության մեջ է գտնվել ադրբեջանական զինված ուժերում` ինքասպանություն է գործել:
ԱՊԱ լրատվական գործակությունը հայտնում է, որ պատահարի պատճառների վերաբերյալ առայժ տեղեկություններ չկան: Կյուրդամիրի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը նշված տեղեկությունը հաստատել է: