«ԱրմենՏել»-ը մերձեցնում է հայկական և ռուսական մշակույթը
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հովանավորում է «Ա.Պ. Չեխով. ռուսական և ազգային գրականություն» միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել է արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հասարակական կազմակերպությունը (АОКС), «Հայ-ռուսական» բարեկամություն ընկերությունը և Երևանի հումինատար ինստիտուտը: Այս մասին տեղեկանում ենք «Արմենտել» ընկերության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կոնֆերանսին, որը նվիրված է Չեխովի 150 ամյակին, մասնակցում են ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ, գիտնականներ և գրականագետներ Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից:
Կոնֆերանսի մասնակիցները կքննարկեն երկու մեծ գրականությունների փոխներթափանցման հարցեր, ինչպես նաև հետխորհրդային երկրների ազգային ԲՈՒՀ-երում Չեխովի ստեղծագործությունների դասավանդման փորձի փոխանակում կունենան:
«Մշակույթին և կրթության աջակցությունը ավանդաբար կենտրոնական տեղ է զբաղեցնում մեր ընկերության սոցիալական ռազմավարության մեջ` արտացոլելով վառ ապագայի գաղափարները: Կոնֆերանսը կօգնի բարձացնել երիտասարդության հետաքրքրությունը դասական գրականության հանդեպ` ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռելով հաղորդակցվել մեծն ռուս գրողի արվեստին»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Մենք բարձր ենք գնահատում «ԱրմենՏել» ընկերության համգործակցությունը Հայաստանի կրթական և հասարարակական կազմակերպությունների հետ և համոզված ենք, որ դա կդառնա բարի ավանդույթ»,-ասաց «Հայ-ռուսական» բարեկամություն ընկերության նախագահ, Հայաստանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանը:
Ելույթ ունեցողների նյութերի հիման վրա գիրք կհրատարակվի: