«Սահման»-ի հերթական մրցանակը
Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքում մարտի 13-20-ը անցկացվող 24-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը նոր միջազգային մրցանակի է արժանացել Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի` ՖԻՊՐԵՍԻ-ի (FIPRESCI) կողմից:
Այս մրցանակը նպատակ ունի աշխարհում տարածել կինոարվեստն ու խրախուսել նոր կինոն: «Մեր ընտրած ֆիլմում տեսանք այս փառատոնի ամենատպավորիչ կերպարը` գոմեշին, որը կենդանի լինելով հանդերձ ձգտում է ազատության` դառնալով պատերազմի ու սահմանների վերացական խորհրդանիշ», - ասել է FIPRESCI-ի ժյուրին «Սահման»-ի մասին: Այս մասին տեղեկացանք «Ոսկե ծիրան» փառատոնի մամլո ծառայությունից:
«Սահման»-ը պոետիկ դրամա է հայ-ադրբեջանական սահմանը հատող գոմեշի մասին: Վերջինս ֆիլմի գլխավոր հերոսն է, որի օգնությամբ վեր են հանվում 2 հարևան ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարդ հիմնախնդիրները, սահմանամերձ գյուղի կենցաղը, մարդկանց կրոնական ու մշակութային առօրյան: «Սահման»-ով ռեժիսորն առաջարկում է քանդել գոյություն ունեցող բոլոր սահմանները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները