Ինչպես կարելի է Հայաստանում իրականացնել և ապահովել տեղեկատվական համակարգերի փոխհամադրելիությունը
Մարտի 29-ին «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը կազմակերպում է կլոր սեղան-քննարկում «Փոխհամատեղելիություն կառավարման տեղեկատվական համակարգում» թեմայի շուրջ: Ամենամյա այս միջոցառումը, որն այս տարի Հայաստանում կազմակերպվում է երրորդ անգամ, նպատակ ունի ներկայացնելու ծրագրային ապահովման ոլորտում առաջատար Microsoft ընկերության փորձը և քննարկումների միջոցով ներկայացնել, թե ինչպես կարելի է Հայաստանում իրականացնել և ապահովել տեղեկատվական համակարգերի փոխհամադրելիությունը:
Ընկերության մամուլի ծառայության տեղեկացմամբ, կլոր սեղանի ընթացքում նաև կքննարկվի, թե ինչպես է հնարավոր ապահովել տարբեր պլատֆորմաների համատեղելիությունը մեկ ընդհանուր համակարգում: «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը տեղական մասնագետներին կներկայացնի, թե ինչ գործիքներ և մոտեցումներ կարելի է կիրառել համակարգերի փոխհամատեղելիության համար:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պետական կառույցների, տեղական և միջազգային ընկերությունների նեկայացուցիչներ և փորձագետներ:
Կլոր սեղան քննարկումից հետո տեղի կունենա ճեպազրույց, որին կմասնակցեն «Մայքրոսոֆթի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի» տարածաշրջանային ստանդարտների պատասխանատու Անդրեա Ֆուխբերգերն ու «Մայքրոսոֆթ Հայաստան» -ի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա