Ոստիկանության պետին գլխատել են
Մեքսիկայի հյուսիսում սպանվել են Ագուալեգուասա քաղաքի ոստիկանության պետն ու նրա եղբայրը: «Ասոշիեյթիդ պրեսս»-ի հաղորդմամբ` նրանց դիակները հայտնաբերվել են ոստիկանության հերթապահ մեքենայի մեջ:
Ոստիկանության պետը գլխատված է եղել, նրա գլուխը դրել են մահացածի ծնկներին: Հաղորդվում է, որ գետնին թափված արյան վրա գրված են եղել C.D.G., սրանք մեքսիկական ամենախոշոր նարկոկարտելի սկզբնատառերն են՝ Cartel del Golfo:
Աղբյուրը նշում է, որ վերջին շրջանում այդ երկրի հյուսիսում հաճախակի են դարձել զինված բախումները, որոնք արդյունք են իշխանությունների կողմից նարկոկարտելների անդամների ձերբակալությունների, ինչպես նաև` հանցավոր խմբերի միջև պայքարի: