Արթուր Աբրահամ. «Դիրրելի աչքերին էի նայում, այլ ոչ թե ոտքերին»
Մարտի 28-ին ամերիկյան Դեթրոյթ քաղաքում Անդրե Դիրրելի հետ անցկացրած մենամարտի արդյունքը մեկնաբանել է նաև Արթուր Աբրահամը:
«Նա հատակին չէր, և այդ հարվածի համար ես չպետք է որակազրկվեմ: Ոչ թե նրա ոտքերին էի նայում, այլ աչքերին: Եթե դու պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ես, ապա կփնտրես ցանկացած հնարավորություն` մրցակցին նոկաուտի ենթարկելու համար: Դու չես կարող սպասել, մինչև նա վերականգնվի: Բայց ես հույս ունեմ, որ Դիրրելի հետ ամեն ինչ կարգին կլինի»,- Արթուր Աբրահամի խոսքերը մեջբերել է ambox.su-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան