Դիրրելն ուշաթափվեց, իսկ Աբրահամն ընկած մրցակցին հարվածելու համար որակազրկվեց
Ինչպես և ենթադրվում էր, մենամարտի ժամկետի հետաձգումները, Բեռլինից Ֆլորիդայի մարզումային ճամբար անընդհատ թռիչքներն ամենևին էլ չէին կարող դրական ազդեցություն թողնել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի վրա, Իսկ նրա մրցակիցը` Անդրե Դիրրելը, գոնե նստած էր տեղում և ստիպված չէր անվերջ ճամփորդել:
Բացի այդ, այն, թե ինչպես Անդրե Ուորդը մի քանի մրցավարների հետ միասին ոչնչացրեց Միկել Կեսլերի պլանը, կիրառեցին Անդրե Դիրրելն ու մրցավար Լոուրենս Քոուլը: Դիրրելին հաջողվեց հաստատել իր ռիթմը` հասցնելով հանդիպակաց հարվածներ և արագ հարվածաշարեր, իսկ Աբրահամին չհաջողվեց կիրառել իր մարտավարությունը: Աբրահամը մեկը մյուսի հետևից զիջում էր ռաունդներում, իսկ արդեն չորրորդում հայտնվեց նոկդաունում: Դրանից հետո նրա բոլոր փորձերը` բեկելու հանդիպման ընթացքը, բախվում էին մրցակցի ու մրցավարների համատեղ ջանքերին:
Այնուհետև Դիրրելը հոգնեց: Հարվածները թուլացան, ավելի դանդաղ էր շարժվում: Արդյունքում սկսեց ավելի շատ հարվածներ բաց թողնել: Արթուրը որսում էր նրան կարճ տարածությունների վրա, ուղիղ հարվածներ հասցնում աջ կողմից: Դիրրելը հայտնվեց նոկդաունում, բայց մրցավարը չհաշվեց այն` արձանագրելով, որ հարվածից առաջ Արթուր Աբրահամը կանգնել է մրցակցի ոտքին: Իսկ 11-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկի հարվածը մրցավարները չընդունեցին… Դիրրելն ուշաթափվեց, Աբրահամը ընկած մրցակցին հարվածելու համար որակազրկվեց, իսկ ամերիկացու մարզիչը, ով նաև մարզիկի հորեղբայրն է, ավելի ուշ պետք է ասեր.
«Նա հիանալի կատարեց մարտի պլանը, և ես հպարտանում եմ նրանով: Կուզենայի գրկել Անդրեին ու համբուրել… Բայց հետո եղավ մի պահ, որն ամեն ինչ մթագնեց»:
Աբրահամը չի ընդունում, որ միտումնավոր է խախտել կանոնը:
«Ես նրա ոտքերին չէի նայում, այլ աչքերին: Ուստի չնկատեցի, որ մրցակիցս հատակին է»,- հայտարարել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան