Հեյդար Ալիևի կենտրոնի կառուցման վրա ծախսվելու է 130 միլիոն մանաթ
Հեյդար Ալիևի պողոտայում հերթական բնակելի շենքն է քանդվում: Այն գտնվում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով կառուցվող կենտրոնի մերձակայքում և քանդվում է հենց այդ կենտրոնի կառուցմանը խոչնդոտ հանդիսանալու պատճառով:
Թուրան լրատվական գործակալությունը հայտնում է, որ շենքի բնակիչներին արդեն իսկ տարհանվել են: Լրատվականը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստին, որ Հեյդար Ալիևի անունով կառուցվող շինությունը կառուցվում է բացառապես թանկարժեք շինանյութերով:
Նշենք, որ Հեյդար Ալիևի կենտրոնի կառուցման վրա ծախսվելու է 130 միլիոն մանաթ, որ կազմում է մոտ 160 միլիոն դոլար գումար: Ընդ որում` այդ գումարը էականորեն գերազանցում է տարեկան պետության կողմից գիտությանը հատկացվող ֆինասներից: