Բաբլոյան. Պետությունն ի վիճակի չի լինի բոլոր դեղերի գների կարգավորում իրականացնել
ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հոտ հանդիպմանը նշեց, որ պետությունն ի վիճակի չի լինի բոլոր դեղերի գների կարգավորում իրականացնել:
Նրա համոզմամբ, ավելի ճիշտ է սկսել հիմնական դեղերի ցանկից, որտեղ ընդգրկված է 300-ից ավելի դեղամիջոց:
«Գուցե ցանկն ընդլայնելու, այլ դեղեր ավելացնելու կարիք լինի: Բայց այնտեղ, հիմնականում, ներառված են այնպիսի դեղեր, որոնց օգտագործումից կարող է մեր առողջապահական խնդիրների 80 տոկոսը ծածկվել»,-նշեց Ա. Բաբլոյանը:
ԱԺ մշտական հանձանաժողովի նախագահի խոսքով, դժվար կլինի կարգավորել քիչ պահանջարկ ունեցող և նոր ստեղծված, շատ թանկ դեղերի գնային քաղաքականությունը:
Նրա հավաստմամբ, դեղերի գնային քաղաքականության կարգավորման խնդիրը չի կարղ առանձնանալ առողջապահության ոլորտի կազմակերպման ընդհանուր կոնցեպցիայից:
Ըստ նրա, ներկայում մշակվում է և շուտով շրջանառության մեջ կդրվի դեղերի որակի ապահովմանն ուղղված նոր օրենքի նախագիծ: Այն, Ա. Բաբլոյանի խոսքով, ԱԺ կմտնի մինչև տարվա վերջ:
«Եթե նոր օրենքի նախագիծ մշակելու անհրաժեշտություն է առաջացել, նշանակում է` դաշտը թերի է ու մենք այսօր խնդիրներ ունենք ժամկետանց դեղերի, դեղերի գների, որակի, տարածքային ու ֆինանսական մատչելիության հետ: Հայաստանում, դրա համար, դեռևս 16 տարի առաջ ստեղծվեց դեղերի որակի գործակալություն, որտեղ լիազոր մարնի հանձնարարությամբ մշակվում են այն ստանդարտներն ու մոտեցումները, որոնք հետագայում հասատվում են կատավարության կողմից ու վերահսկվում»,-ասաց Ա. Բաբլոյանը:
Օրենքի համաձայն, ինչպես հիշեցրեց բանախոսը, ժամկետանց դեղեր վաճառելու, օգտագործելու իրավունք չունի ոչ բուժհաստատությունը, ոչ` էլ դեղատունը: Այս օրենքի խախտման դեպքում, խախտող կառույցը ենթարկվում է պատասխանատվության:
Վերջում նա նշեց, որ նոր օրենքով պետք է հստակեցվի դեղորայքի շուկայի վերահսկման կարգն ու, թե որ խախտման դեպքում ինչպիսի վարչական տույժ պետք է իրականացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան