Թուրք ընդդիմադիր. Էրդողանը չի խոսում սոված անկողին մտնող երեխաներից, այլ` հայերին արտաքսելուց
Թուրքական մեջլիսի ամենամեծ խորհրդարանական ընդդիմություն կազմող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ - CHP) պատգամավոր Քեմալ Քըլըչդարօղլուն, քննադատելով թուրքական իշխանությունների գործելոճը, անդրադարձել է վարչապետ Թայիփ Էրդողանի` հայերին վտարելու մասին տխրահռչակ հայտարարությանը:
Ըստ «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի` Քըլըչդարօղլուն նշել է. «Պարոն վարչապետը չի խոսում գործազրկությունից, չի խոսում աղքատությունից, չի խոսում քաղցած անկողին մտնող երեխաներից: Պարոն վարչապետը կարծես թե այլ երկրի վարչապետ է, կարծես թե բոլոր թվարկված հարցերը լուծել է և այժմ էլ ուրիշ խնդրով է սկսել հետաքրքվել: Այդ իսկ պատճառով էլ հայերին արտաքսելու մասին խոսելը անտակտություն էր»:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ