Ս. Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դ. Մեդվեդևին
Մոսկվայի մետրոպոլիտենում այսօր կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հեռագրում ասված է.
«Մեծարգո Դմիտրի Անատոլիի, ընդունեք անկեղծ ցավակցությունս` Մոսկվայի մետրոպոլիտենում 2010թ. մարտի 29-ին կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ:
Հայաստանը վճռականապես դատապարտում է ահաբեկչութան ցանկացած դրսևորում: Եկել է ժամանակը` միջազգային հանրության համատեղ և անզիջում գործողություններով արմատախիլ անելու արդի ժամանակների այս չարիքը: Վստահ եմ, որ կարվի ամեն հնարավորը` բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու դրա կազմակերպիչներին:
Խնդրում եմ կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին: Սգում ենք Ձեր և բոլոր ռուսաստանցիների հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան