19 օր Անկարայում մնալուց հետո թուրք դեսպանը վաղը վերադառնալու է Շվեդիա
Շվեդիայի խորհրդարանում` Ռիկստագում, Ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո խորհրդակցությունների նպատակով Անկարա կանչված թուրք դեսպան Զերգյուն Քորություրքը վաղը կրկին գործուղվելու է Ստոկհոլմ` շարունակելու դեսպանի իր պաշտոնավարությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» (Haberler) լրատվական կայքը: Նշվում է, որ նման որոշման հիմքում ընկած է 2 կարևոր իրողություն:
1. Շվեդական կառավարությունը հիշյալ բանաձևի ընդունումից և առաջ, և հետո հստակորեն դեմ էր արտահայտվում: Իր ելույթներում այդ բանաձևի ընդունումը դատապարտել է նաև Շվեդիայի արտգործանախարար Կարլ Բիլդտը:
2. Շվեդիան ԵՄ անդամ երկրներից ամենամեծ աջակցությունն է ցուցաբերում Թուրքիային եվրաանդամակցության գործընթացում: