CNNTurk. Ապրիլի 13-ը վճռորոշ է լինելու արձանագրությունների համար
«Երևան-Անկարա շփման գծում, հայ-թուրքական կարգավորման գործընթացի համար վճռորոշ ամսաթիվը լինելու է ապրիլի 13-ը: Անկարան Երևանից, Երևանն էլ Անկարայից պարտավարությունների են սպասում»,- գրում է «CNNTurk»-ը:
Աղբյուրի դիտարկմամբ` Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոն մեկնելով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկելու է արձանագրությունների ապագայի հարցը և դրանից էլ կախված կլինի հետագա ընթացքը. Հայաստանը որոշում կկայացնի արձանագրությունները չեղյալ հայտարարե՞լ, թե՞ ոչ:
«Իր ստորագրությունը հետ չկանչելու համար պաշտոնական Երևանը Թուրքիայից սպասում է այսօրինակ բովանդակությամբ հայտարարություն. «Ներքին խնդիրների պատճառով ենք արձանագրությունները միառժամանակ կախիչից կախել»: