Ռ. Եսայան. «Մենք կփորձենք իջեցնել «պիրատության» մակարդակը»
Հայաստանում «Մայքրոսոֆթ» ընկերության վերջին ուսումնասիրոթյունները ցույց են տվել, որ ծրագրային ապահովման պիրատական արտադրանքը մոտ 97% է կազմում: Ինչպե՞ս է պատրաստվում Հայաստանում այս չարիքի դեմ պայքարել արտոնագրված ծրագրային ապահովման շուկայի խոշորագույն ներկայացուցիչ «MONT» հայաստանյան ընկերությունը:
«Մենք պայքարելու ենք հակաարտոնագրված ծրագրային ապահովման դեմ` հենց արտադրողների հետ համատեղ: Արտադրողները ստեղծել են հատուկ հանձնաժողով ՀՀ-ում, ինչպես ստեղծել է «Մայքրասոֆթ Հայաստանը», որը Մտքի սեփականության գործակալության հետ համատեղ ակցիաներ է կազմակերպում, ոչ արտնագրված արտադրանքի դեմ»,-ասաց «MONT- Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Եսայանը:
Նա հավելեց նաև, որ բոլոր այն ընկերությունները, որոնց իրենք Հայաստանում ներկայացնելու են այս տարվա ընթացքում պայքարելու են հակաարտոնագրված շուկայի դեմ:
«Մենք կփորձենք իջեցնել «պիրատության» մակարդակը` 97%-ը հասցնելով մինչև 80%»,-հավաստեց Ռ. Եսայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա