«MONT» ընկերությունը Հայաստանում է
Այսօր կայացավ MONT ընկերության գրասենյակի բացումը Երևանում: Ընկերությունը Երևանում է 2010թ.-ի հունվարի 11-ից:
«Երևանյան գրասենյակի բացումը բիզնեսի զարգացման գլոբալ ռազմավարության մի մասն է»,- նշեց ընկերության հայստանյան ներկայացուցչության գլխավոր տնօրեն Ռուբեն Եսայանը:
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ սա շատ կարևոր իրադարձություն է հայաստանյան ՏՏ շուկայի զարգացման համար:
Ընկերության բիզնեսի զարգացման փոխնախագահ Իվան Երմակովը հավելեց, որ գրասենյակի բացումը հայկական ՏՏ շուկայի քաղաքակիրթ զարգացման համար նոր խթան կլինի, քանի որ MONT-ը Ռուսաստանում և ԱՊՀ տարածքում արտոնագրված ծրագրային ապահովման առաջատար մատակարարն է:
Նշվեց, որ Հայաստանում MONT-ը տարածում է Microsoft, Symantec, Abby, ADOBE, ESET, «Կասպերսկու լաբորատորիայի» և շատ այլ ընկերությունների ծրագրային արտադրանքը:
Ինչպես հավաստեց Ռ. Եսայանը, իրենց արտադրանքը մատչելի է լինելու վերջնական սպառողի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա