Ադրբեջան. ապագա սպան ինքնասպանություն է գործել
Հեյդար Ալիևի անվան ռազմական բարձրագույն ուսումնարանի կուրսանտն ինքնասպանություն է գործել:
Մարտի 30-ին 18-ամյա Այխան Տագիևը չի ներկայացել երեկոյան անվանականչին, ուսումնարանում որոնողական աշխատանքների արդյունքում վերջինիս հայտնաբերել են ուսումնարանի տարածքում` ծառից կախված: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Նշյալ միջադեպի կապակցությամբ Բաքվի քաղաքային դատախազությունը քրեական օրենսգրքի 125 (ինքասպանության հասցնել) հոդվածի մասով քրեական գործ է հարուցել: Տարվում է հետաքննություն: