«Բեյրութը գրքի միջազգային մայրաքաղաք»… Հայկական 19 ձեռագրի կրկնօրինակ ներկայացվելու է Բեյրութում
«Բեյրութը գրքի միջազգային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում ապրիլի 1-3-ը Բեյրութի UNESCO սրահում անցկացվելու է «Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ» Մատենադարանի հավաքածուին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացվելու է հնագույն ձեռագրերի կրկնօրինակներ:
Ցուցահանդեսում ներկայացվելու է 19 ձեռագրի կրկնօրինակ` Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Կորյունի «Վարք Մաշտոցին», Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» և այլն:
Այս մասին Panorama.am-ին ասաց Մատենադարանի ավագ գիտ-թարգմանիչ Ամալյա Շահումյանը:
«Խորհրդային տարիներին շատ են եղել նման ցուցադրություններ, սակայն վերջին տարիների ընթացքում միայն Ալեքսանդրիայում է կազմակերպվել ու մեկ է Բեյրութում տեղի կունենա: Կրկնօրինակներն ենք ներկայացնում, քանի որ բնօրինակների տեղափոխության համար ապահովագրությունը բավականին մեծ գումարների հետ է կապված»,- ասաց նա:
Նշենք, որ Մատենադարանում պահվում են 17.000 ձեռագրեր, որոնցից 13.000 հայկական են, իսկ մնացածը` այլալեզու, և 100.000 հնագույն արխիվային նյութ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները