Ոստիկանի հագուստով մահապարտը` երկրորդ պայթյունի հեղինակ` Դաղստանում
Դաղստանի Կիզիլյար քաղաքում տեղի է ունեցել իրար հաջորդող երկու պայթյուն` մահվան ելքով: Զոհերի թիվը հասնում է 9-ի: Այս մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, առաջին ռումբը պայթել է ժամը 08:30-ին` մեքենայի մեջ, որը կայանված է եղել Ներքին գործերի նախարարության, Անվտանգության ֆեդերալ ծառայության ու դպրոցի մոտ: Իսկ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել ժամը 09:05-ին, երբ արդեն դեպքի վայր էին ժամանել իրավապահները: Ի դեպ երկրորդ պայթյունն իրականացրել է ոստիկանի հագուստով մահապարտը: