Էրդողանն ապշեցրել է Անգելա Մերկելին
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մասնակցել է թուրք-գերմանական գործարար ֆորումին: Ավարտից հետո երկու երիտասարդ աղջիկ է մոտեցել Անգելա Մերկելին և նրա հետ լուսանկարվելու ցանկություն հայտնել: Աղջիկներից մեկը ծխելիս է եղել: Մերկելի հարևանությամբ կանգնած Էրդողանն այդ աղջկա ձեռքից անսպասելիորեն խլել է ծխախոտը, կոտրել այն ու դեն նետել: Անակնկալի եկած Գերմանիայի կանցլերն ապշահար նայել է Էրդողանին, ինչն էլ որսացել է թուրքական «Zaman»-ի ֆոտոխցիկը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ