Այադ Ալաուին մեղադրում է Իրանին
Մարտի 7-ին Իրաքում կայացած խորհրդարանական ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած «Ալ-Իրաքիա» բլոկի ղեկավար, երկրի նախկին վարչապետ Այադ Ալաուին, մեղադրել է Իրանին` Իրաքի կառավարության ձևավորման գործում միջամտելու մեջ:
Հաղորդում է BBC-ին:
Նշենք, որ ոչ մի կուսակցություն չի կազմել բացարձակ մեծամասնություն, սակայն երկրի Սահմանադրության համաձայն, առաջինը նախարարական կաբինետ ստեղծելու իրավունքը տրված է Ա. Ալաուին:
Վերջինը կարծում է, որ Իրանն ակտիվորեն օգնում է շիիթական կուսակցության առաջնորդին, գործող վարչապետ Նուրի ալ Մալիքիին: