Երկրի ղեկավարը ներկա է գտնվել վիրաբուժության կենտրոնի հանդիսավոր բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի պետական բժշկական համալսարանի նեյրոանոթային վիրաբուժության կենտրոնի հանդիսավոր բացմանը: Արարողությանը մասնակցել են նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանը, ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամներ: Այս մասին հաղորդեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Կենտրոնի ստեղծմանը, որն իր տեսակի մեջ եզակի է և ունի տարածաշրջանային նշանակություն, Երևանի պետական բժշկական համալսարանը ձեռնամուխ է եղել երեք տարի առաջ: Նորակառույց կենտրոնը հագեցված է արդիական սարքավորումներով, բուժանձնակազմը շուրջ երեք տարի մասնագիտական վերապատրաստում է անցել արտասահմանյան առաջատար կլինիկաներում:
ԵՊԲՀ այս ծրագրին նշանակալի աջակցություն է ցույց տվել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը` հայտնի բարերար Նազար Նազարյանը նվիրաբվերել է 1.7 մլն ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան