ԵԱՀԿ դիտարկումը Տավուշի մարզում մեկնարկել է...Ղուլարյան. «Հրադարադի խախտման դեպքերի թիվը աճել է մի քանի անգամ»
Քիչ առաջ Տավուշի մարզպատերանում տեղի ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի օգնականների հանդիպումը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի և ՀՀ զինված ուժերի բարձր սպայակազմի ներկայացուցիչների հետ` հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ դիտորդական առաքելության շրջանակներում:
Խորհրդակցության ժամանակ մարզպետը ներկայացրեց երեք ամսվա ընթացքում ադրբեջանական կողմից հրադարադի խախտման դեպքերը` նշելով, որ անցած տարվա համամետ դրանց թիվը աճել է մի քանի անգամ:
Մասնավորապես նշվել է, որ եթե հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայքնով անցած տարում 4500 դեպք է արձանագրվել, ապա միայն այս տարվա երեք ամսիներին արձանագրվել է 1500-ից ավելի դեպք:
Նշվել է նաև, որ այս տարվա ընթացքում հրադադարի խախտման պատճառով զոհվել է 1 պայմանագրային զինածառայող: Հատուկ հիշատակվել է նաև այս ամսվա սկզբին Կոթի գյուղի մերձակայքում Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն ստորաբաժանման գործողությունների և այդ դիվերսնատներին վնասազերծելու մասին:
Հայկական կողմը հիշեցրեց, որ թեև Հելսինկիում առաջարկվել է շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, այնուամենայնիվ ադրբեջանական կողմը ոչ միայն չի արձագանքել ԵԱՀԿ նախարարների խորհրդի պահանջին, այլ նաև 12, 7 մմ տրամաչափի գնդացիրների փոխարեն սկսել է գնդակոծումների ժամանակ օգտագործել ավելի խոշոր տրամաչափի (14,5 մմ) ծանր հրաձգային զենք:
Հայկական կողմը նաև ընդգծեց, որ այս տարի ադրբեջանական կողմը սկսել է մեծապես կիրառել ձեռքի հակատանկային նռնակներ, որոնցով պարեբարաբար ռմբակոծում է սահմանամերձ գյուղերը, մասնավորապես, Չինարի գյուղը:
Մարզպետը նաև նշեց, որ ադբեջանական կողմից պարբերաբար զինադադարի խախտման պատճառով անհնար է դառնում իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ այն դեպքում, երբ ադբեջանական կողմն ապահովված է այն իրականացնելու գործում:
«Տարբերությունը զգացում է երկու կողմերի դաշտերը դիտարկելու ժամանակ»,- ասաց նա:
Մարզպետը նաև խնդրեց ԵԱՀԿ ներկայացուցիչներին, որպեսզի միջնորդեն Տավուշի մարզի համայքների և հարակից ադրբեջանական շրջանների միջև որևէ կապ ապահովելու համար, քանի որ, ըստ նրա, դա հնարավորություն կտա խուսափել որոշ միջադեպերից:
Հայկական կողմը նաև ընդգծեց, որ արդեն հաճախակի է ադրբեջանական կողմը հրաժարվում երաշխավորել դիտարկումները` պատճառաբանելով, որ չի կարող ապահովել անվտանգությունը:
Նշվեց նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրում են դիտորդական առաքելությունների ձախողումները` ներկայացնելով որպես մեղավոր ոչ թե իրենց կողմը, այլ հայկականը այն դեպքում, որ հայկական կողմը միշտ պատրաստ է եղել ցանկացած դիտարկման և ինքն է հանդես եկել առաջարակություններով:
Նշենք, որ դիտարկումն արդեն սկսվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում