Մոնիտորինգը նախատեսված 30 րոպեի փոխարեն տևել է 7 րոպե
Հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ իրականացված հերթական մոնիտորինգը քիչ առաջ ավարտվեց: Ինչպես Տավուշի մարզից հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, մոնիտորինգը նախատեսված 30 րոպեի փոխարեն տևել է 7 րոպե, անցել է առանց միջադեպերի: ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության 9-րդ բաժնի պետ Անդրանիկ Մկրտումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայկական կողմն առաջարկել է մոնիտորնգն անցկացնել սահմանված ժամանակում, սակայն ադրբեջանական կողմը պահանջել է այն դադարեցնել:
«Մեր կարծիքով, իրենց հրամանատարությունը չի կարող երկար ժամանակով անվտանգության երաշխիքներ տալ»,-ասաց Ա. Մկրտումյանը:
Նա նշեց, որ նախապես ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մոնիտորինգն անցկացնել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ, որտեղ մարտի երեքին միջադեպեր էին գրանցվել:
Սակայն մոնիտորինգից մեկ օր առաջ ադրբեջանական կողմը խախտել է պայմանավորվածությունը, ասել, որ այդ հատվածի համար անվտագության երաշխքիքներ չի կարող տրամադրել: «Դա ի՞նչ է նշանակում, որ իրենք չեն կարող տիրապետել իրենց զորքին ու ստորաբաժանումներին»,-ասաց ԶՈՒ ներկայացուցիչը և հիշեցրեց, որ երկու անգամ ադրբեջանական կողմը հրաժարվել է դիտարկում անցկացնել Չինար գյուղի ուղղությամբ:
Խոսելով վերջին շրջանում ադրբեջանական կողմի զինադադադրի հաճախակի դարձած խախտումների ու դրան պատասխան հայկական գործողությունների մասին, Ա. Մկրտումյանն ասաց.
«Մենք աշխատում ենք պատասխան կրակ բացել միայն ծայրահեղ դեպքերում և կարող եմ ասել, որ երբ պետք է մենք պատասխան տալիս ենք»,-ասաց Ա. Մկրտումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում