«Նիկա» կինոմրցանակաբաշախություն. Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ N6 ֆիլմը» հավակնում է «լավագույններին»
Այսօր` Մոսկվայի Օպերայի թատրոնում 23-րդ անգամ անցկացվելու է ռուսական «Նիկա» կինոմրցանակաբաշախությունը:
«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված է Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ N6 ֆիլմը», որն արդեն մի շարք մրցանակների է արժանացել: Այս անվանակարգում ներկայացված են նաև Պավել Լունգինի «Թագավոր», Անդրեյ Խրժանովսկու «Մեկուկես սենյակ» և ևս երկու ֆիլմ:
Կարեն Շահնազարովը հայտնվել է նաև «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում:
Մրցանկաբաշխության ընթացքում հատուկ մրցանակների են արժանանալու Լյուդմիլա Գուրչենկոն, մուլտիպլիկատոր Յուրի Նորշտեյնը` կինոարվեստի զարգացման ու բարգավաճման գործում ներդրած ավանդի համար:
Նշենք, որ կինոմրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1987 թվականին:
«Նիկա» մրցանակաբաշխության ընթացքում մրցանակ է հանձնվում 15 անվանակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում