Ստեփանակերտում նորակառույց դպրոց է բացվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի համար 1 դպրոցի նորակառույց մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը, որը կառուցվել է «Save the children» կազմակերպության կողմից` ԼՂՀ կառավարության հետ համատեղ:
Արարողության ընթացքում Նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Հայկական միացյալ հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանին:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլավոր վարչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան