ԱՄՀ-ն կանաչ լույս է վառել Հայաստանի ծրագրերի իրականացման համար
ԱՄՀ-ն հաստատել է համագործակցության ՀՀ կառավարության հաշվետվությունը: Այսօրվա նիստում հայտարարեց կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ «կանաչ լույս է վառվել մեր ծրագրի շարունակության համար, որ մենք կստանանք ծրագրված ֆինանսական օժանդակությունը»:
«Այս տարի շուրջ 150 մլն դոլար գումարի մասին է խոսքը, որ միայն ԱՄՀ-ից ենք ստանալու, բացի այդ, դա կանաչ լույս է վառում մեր բոլոր միջազգային ծրագրերի իրականացման համար»,-ներկաներին դիմելով ասաց վարչապետը:
Վարչապետն այսօր գործադիր մարմնի անդամներին նաև տեղեկլացրեց, թե ինչ պաշարներ են առկա Կենտրոնական բանկում:
«Այս պահին մենք 150 մլրդ դրամից ավելի պաշար ունենք ԿԲ գանձապետական հաշիվներում: Ունենք նաև Կայունացման հիմնադրամ, որը նույնպես, եթե լինեն ճգնաժամից բխող բացասական անկանխատեսելի հետևանքներ, կարող ենք ուղղել տնտեսական, սոցիալական խնդիրների լուծմանը: Այսինքն` 2009 թվականի ընթացքում մեր ֆինանսական և մակրոտնտեսական կայունությունը չի խաթարվել: Ավելին, մենք ԿԲ-ի մեր պաշարն ավելացրել ենք, և դա հույս է ներշնչում, որ 2010 թվականի ծրագրերը մեզ կհաջողվի գերակատարել»,-ասաց Տ. Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա