Ադրբեջանական իշխանություններին կոչ են անում կատարել ստաձնած պարտավորությունները
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Յան Քելլին նամակ է հղել ԵԱՀԿ Մշտական խորհրդին, որում կրկին բարձրացվել է ադրբեջանցի հայտնի բլոգերներ Ադնան Գաջիզադեի և Էմին Միլիի հարցը:
Հիշեցնենք, որ բլոգերներ Ադնան Հաջիզադեն ու Էմին Միլին ձերբակալվել են նախորդ տարվա հունիսին և շինծու վկայությունների հիման վրա մեղադրվում էին խուլիգանական արարքի մեջ: Բլոգերների գործը մեծ ռեզոնանս է առաջ բերել միջազգային մասշտաբով և այդ առնչությամբ դատապարտող հայտարարություններ են տարածել Արևմտյան գրեթե բոլոր երկրներն ու միջազգային կառույցները, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպություններ: Ադրբեջանական դատարանը վերջիններիս դատապարտել է 2 և 2.5 տարվա ազատազրկման:
Քելլին ԵԱՀԿ Մշտական խորհրդին ուղղված նամակում իր անհանգստությունն է հայտնել այն մասին, որ նշյալ բլոգերները նույնիսկ հայտարարված համաներման պայմաններում ազատ չեն արձակվում:
«Մենք առաջվա պես կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին` լուծելու Գաջիզադեի և Միլիի հարցը` Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան»,- նշել է դիվանագետը: