Կմասնակցի՞ Ջիվան Գասպարյանը «Եվրատեսիլ-2010» մրցույթին
Աշխարհահռչակ դուդուկահար, երգահան, Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին թեև վաղուց են առաջարկել «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթում հանդես գալ Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի հետ, սակայն կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով հնարավոր է չմասնակցի:
«Ինձ վաղուց են ասել այդ մասին, սակայն ես մայիսի 22-ին համերգ ունեմ Իտալիայում. հանդես եմ գալու սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նրանց հետ ես արդեն մեկ տարի է կոնտրակտ եմ ստորագրել, այսինքն չեմ կարող չգնալ: Մայիսի 21-ին արդեն մեր ներկայացուցիչները պետք է լինեն Նորվեգիայում: Եթե համաձայնվեն, որ ես իմ համերգից հետո գնամ, իհարկե, կգնամ, քանի որ Հայաստանի պատվի հետ է կապված»,- ասաց Ջ. Գասպարյանը:
Միաժամանակ նա ասաց, որ իր համար այս մրցույթn ընդամենը պիոներական մրցույթ է, ժյուրին պրոֆեսիոնալ չէ, սակայն Հայաստանի պատվի համար պատրաստ է գնալ ու նվագել:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2010» մրցույթը տեղի է ունենալու մայիսի 25-29-ը Օսլայում: Հայաստանը ներկայացնելու է Եվա Ռիվասը` «Ծիրանի կորիզ» երգով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները